08.10-12.10.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների

15-10-2012

2012 թվականի հոկտեմբեր  8-ից  12-ն   ընկած    ժամանակահատվածում   ՀՀ   բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 08.10-12.10.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  350.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 88.5հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

    Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

    Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58.5հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառի  ապօրինի  հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  վարչական տուգանքի որոշում 70.0հազ.դր գումարի չափով և հաշվարկվել է 30.0 հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի  պահպանության ոլորտ

        Արագածոտնի  ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար կայացվել է վարչական տուգանքի  1 որոշում 30.0 հազ.դր. գումարի չափով:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

      Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր.  գումարի վարչական տուգանքի   որոշում:

Ապօրինի որս

     Գեղարքունիքի  ՏԲ բաժնի աշխատակիցների և ոստիկանության  կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի ապօրինի  որսի համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  3 որոշում:  Առգրավված 22.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

          Իրականացվում  է   օպերատիվ   վերահսկողություն   ապօրինիծառահատումների,  բնափայտի  ապօրինիտեղափոխման, որսագողության,ապօրինիձկնորսությաննկատմամբ:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.4մլն.դր. գումար:                                    

                 

 

ՀՀբնապահպանության նախարարության

մամուլի ծառայություն

<
>