ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի (UNDP) ղեկավար պարոն Բրեդլի Բուզետտոյին, գրասենյակի ղեկավարի տեղակալ Քլեր Մեդինային և բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանին:
Կողմերն ամփոփել են 2014 թ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի համատեղ իրականացրած ծրագրերը, քննարկել 2015թ. անելիքներն ու համագործակցության նոր հեռանկարները:
Գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն հայտնել է, որ UNDP-ն աշխարհի այն փոքրաթիվ կազմակերպություններից մեկն է, որը 2015 թվականին հավատարմագրվել է «Կանաչ հիմնադրամի» կողմից և եզակի հնարավորություն ունի ֆինանսավորում ստանալու տարածաշրջանում էներգախնայողության և բնապահպանական ուղղվածության ծրագրեր իրականացնելու համար:
Նախարար Արամայիս Գրիգորյանն, այս հավատարմագրումը մեծ ձեռքբերում համարելով թե' UNDP-ի և թե' տարածաշրջանի համար, ընդգծել է. ««Կանաչ հիմնադրամի» ընձեռած հնարավորությունները, որոնք ուղղված են Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ մարդկության ջանքերն առավել արդյունավետ դարձնելուն, նոր հեռանկարներ կստեղծեն մեր երկրում բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ»:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մինչ դեկտեմբերին Փարիզում կայանալիք «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովը» մշակել և ներկայացնել համապատասխան ծրագրային առաջարկներ:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց