Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ տեղակայված «մկնդեղի գերեզմանոցում» տեղի ունեցած վթարի առնչությամբ բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները «Դեբեդ» ՀԿ-ի նախագահ ՌաֆիկՂազինյանի հետ տեղում կատարել են ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ
«Մկնդեղի գերեզմանոց» կոչվող տարածքից դեպի ջրային ավազան արտահոսքեր չեն հայտնաբերվել, «թեժ գծով» հաղորդված ահազանգը, ինչպես նաև հեռուստաընկերություններով հեռարձակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ըստ «Դեբեդ» ՀԿ-ի նախագահի հայտարարության` հեռուստաընկերություններով հեռարձակված և համացանցում տեղադրված նյութերը նկարահանվել են մոտ 1 ամիս առաջ «Օրհուս» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում, սակայն վթարային փաստեր չեն արձանագրվել: Վերլուծական հետազոտություններ կատարելու նպատակով՝ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից մկնդեղի գերեզմանոցի հարակից Դեբեդ գետի Մադան թաղամասից հոսող վտակից` գերեզմանոցի ներքևի մասից վերցվել է ջրի փորձանմուշ: Արդյունքների վերաբերյալ լրացուցիչ հանրությանը կտեղեկացնենք:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց