Ս/թ հոկտեմբերի 9-ին ժամը 1000-ի սահմաններւոմ ՊՈԱԿ հրշեջ ծառայության հերթական շրջագայության ժամանակ Խոսրով-Խաչաձոր տեղամասերի սահմանագծի վրա նկատվել է կայծակահարությունից ծխացող գիհու մեկ ծառ` իր բնի շրջագծի խոտածածկ տարածքով:
Անմիջապես ահազանգվել է հերթապահություն իրականացնող անձնակազմին, և վերջիններս սեփական ուժերով և միջոցներով սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհամարման աշխատակիցներին օգնության են եկել մյուս երեք տեղամասերի անձնակազմը և ՊՈԱԿ-ի այդ օրվա աշխատանքներից ազատ մյուս աշխատակիցները: Մարման աշխատանքներին մասնակցել են նաև Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամ հասարակական կազմակերպության 20 անդամներ: Ուժգնացող քամին նպաստել է հրդեհի արագ տարածմանը այդ իսկ պատճառով 1145 ահազանգվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային: 1220 ից հրդեհամարման աշխատանքներին մասնակցել են Արարատի մարզային և Վեդի քաղաքի հրշեջ խմբերը:
Համատեղ կատարված աշխատանքների շնորհիվ այրումից զերծ է մնացել ծառածածկ տարածքները, սակայն այրվեց 7-8 հա խոտածածկ տարածք:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց