ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15.10-19.10.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 449.25հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Վայոց ձորի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0հազ.դր գումարի չափով և հաշվարկվել է 31.5 հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բածնի կողմից <ՄԳՄ Անդրգրաունդ> ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 237.75հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 130.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 50.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արարատի տեսչական բաժնի կողմից 3 տնտեսվարողներիի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինիծառահատումների, բնափայտի ապօրինիտեղափոխման, որսագողության,ապօրինիձկնորսությաննկատմամբ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.74մլն.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց