ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Ղազանչի համայնքում մասնակցել է «Արփի լիճ» ազգային պարկի հիմնական ենթակառուցվածքների և այցելուների կենտրոնի բացման արարողությանը: Նախարարը շրջայց է կատարել այցելուների կենտրոնում, ծանոթացել է պայմաններին, ՀՀ Բնության թանգարանի մասնաճյուղի ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին տարածաշրջանում տարածված կենդանիների մասին պատմող նյութեր:
Արամ Հարությունյանի հաջորդ կանգառը Բերդաշեն համայնքում էր, որտեղ նախարարը ներկա է գտնվել «Արփի լիճ»ազգային պարկի վարչական շենքի, հյուրատան, ավտոտնակների բացմանը:
Շնորհավորելով ներկաներին նախարարը նշել է. «Այս ծրագիրը լինելու է շարունական որը նպաստելու է համայնքների համաչափ զարգացմանը: Սա հրաշալի նախաձեռնություն է և կարծում եմ որ սա սկիզբ կդնի տարածաշրջնում Էկոտուրիզմի զարգացմանը»: Ավարտին նախարար Հարությունյանը մասնակցել է ծառատունկի:
Ծրագիրը նպատակ ունի նաև ապահովելխմելու ջրի մատակարարման խնդիրները համայնքներում, «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվում է ստեղծել «Արփի լճի մեղվաբուծական կենտրոն»: Կենտրոնը կունենա ապրանքի պահեստ, ապրանքի վերամշակման, փաթեթավորման ու պիտակավորման սենյակ և գրասենյակ:«Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից ստեղծվել է նաև «Արփի լճի մեղվաբուծական կենտրոն» ասոցացիա:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարության և Վայրի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է պահպանել Հայաստանի Ջավախք-Շիրակ բարձրավանդակի կենսաբազմազանությունը և խթանել Շիրակի մարզում համայնքային կայուն զարգացմանը` «Արփի լիճ» ազգային պարկի հիմնադրման և ազգային պարկի պահպանման գոտու համայնքների զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:
«Արփի լիճ» ազգային պարկ»պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 16 ապրիլի 2009 թվականի 405-Ն որոշմամբ: Այն միտված է պահպանելու Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերը, Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանությունը, բնության հուշարձանները:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց