Չեղյալ համարել «Մեգաէներջի» ՍՊԸ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ին տրամադրած բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը

25-10-2012

(բնապահպանության նախարարի  16.10.2012թ.-իN 254-Ա  հրամանով ստեղծված աշխատանքայինխմբի առաջարկությունները)

Հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքը ՀՀ բնապահպանության նախարարի 16.10.2012թ.-ի N 254-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

1. Վիգեն Ավետիսյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ
2. Արծրուն Նազարյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային տեսչության) վարիչ
3. Սամվել Գևորգյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ
4. Հարություն Հարությունյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի տեղակալ
5. Մերի Խաչատրյան-ՙԹռչկան քաղաքացիական նախաձեռնության՚ անդամ
6. Գագիկ Աղբալյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչ, Իջևանի ՙՕրհուս՚ կենտրոնի համակարգող
7. Արթուր Ավագյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչ 8. Լևոն Գալստյան- ՙԹռչկան քաղաքացիական նախաձեռնության՚ անդամ
9. Գառնիկ Բաբաջանյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետական տեսուչ
10. Հենրիկ Գրիգորյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ՙԲնապահպանական փորձաքննություն՚ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
11. Ստեփան Պապիկյան-ՙՀայկական էներգետիկայի ակադեմիայի՚ նախագահ, ակադեմիկոս
12. Գևորգ Գյոզալյան -Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, իրավաբան
13. Երեմ Սարգսյան-ՙՄեգաէներջի՚ ՍՊԸ տնօրեն
Աշխատանքային խմբի նպատակն է այցելել Գետահովիտ համայնք՝ ՙՄեգաէներջի՚ ՍՊԸ-ի ՙԽաչաղբյուր-2՚ ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված տարաձայնություններն ուսումնասիրելու և ծագած խնդիրներին լուծումներ առաջարկելու համար:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 06.06.2012թ. N206Ա որոշմամբ ՙՔԱՐԵՎԱՐԴ՚ ՍՊԸ-ը 18.05.2011թ. տրամադրած ՙԽաչաղբյուր-2՚ ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին՚ N 253Ա որոշմամբ ՙՔԱՐԵՎԱՐԴ՚ ՍՊԸ-ն տրամադրված ՙԽաչաղբյուր-2՚ ՓՀԷԿ-ի կառուցման N0402 լիցենզիան վերաձևակերպել է ՙՄեգաէներջի՚ ՍՊԸ անվամբ:
ՙՄեգաէներջի՚ ՍՊԸ-ը ՀՀ բնապահպանության նախարարությունից 24.05.2012թ.-ին ստացել է N 000084 ջրօգտագործման թույլտվությունը՝ 2 տարի ժամկետով: ՙՄեգաէներջի՚ ՍՊԸ-ն 14.05.2012թ. և 15.05.2012թ. ձևակերպել է իր իրավունքները և ստացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների ջրային և կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասերի նկատմամբ: Կազմակերպությունը կազմել է ՙԽաչաղբյուր-2՚ ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծ, որով նշված է, որ ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ ծառահատումներ չեն լինելու և բնությանը վնաս չի հասցվելու, քանի որ խողովակաշարը տեղադրվելու էր ավտոճանապարհին զուգահեռ: Փորձաքննական գործընթացի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կազմակերպվել են հասարակական լսումներ և 24.07.2012թ-ին կազմվել է համապատասխան արձանագրություն: Նախագիծն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և 23.08.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացել է N70 փորձաքննական դրական եզրակացություն: Կազմակերպությանը 12.06.2012թ. Ենոքավան համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել է թիվ 1, 2 և 3 շինարարական թույլտվություններ, որոնք հետագայում՝ 14.09.2012թ. նույն համայնքի ղեկավարի կողմից չեղյալ են ճանաչվել:
Աշխատանքային խմբի անդամները 18.10.2012թ. այցելել են Գետահովիտ համայնք և տեղազննություն իրականացրել ՙԽաչաղբյուր-2՚ ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքների իրականացման տարածքում: «Մեգաէներջի» ՍՊԸ-ն կատարել է հողային աշխատանքներ, խողովակաշարի տեղադրման աշխատանքներ՝ նախագծային ոչ լրիվ ծավալով: Տեղազննման պահին ընկերության կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին, սակայն շինհրապարակում առկա էին տեխնիկական միջոցներ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են նախագծային շեղումով, մասնավորապես՝
1. Նախագծով նախատեսվում էր օգտագործել արդեն գոյություն ունեցող ջրային սխեմա, որը տարածքում բացակայում էր:
2. Ջրահեռացման կետի հողային աշխատանքները նույնպես տարբերվում էին նախագծային չափանիշներից:
3. Ջրառի և ջրահեռացման կետերը կապող ճանապարհի երկայնքով՝ առկա են արմատախիլ ծառեր և հողաշինարարական աշխատանքներ:
ՀՀ կառավարության 19.02.2009թ. թիվ 156-Ն որոշմամբ հաստատվել է հատուկ պահպանվող տարածքների ցանկ, որի մեջ ներառված են նաև ՙԻջևանի՚ և ՙԱրջատխլենու՚ արգելավայրերը: Ըստ համայնքի բնակիչների տվյալների վերոնշյալ ՓՀԷԿ-ի տարածքը համընկնում է ՙԻջևանի՚ և ՙԱրջատխլենու՚ արգելավայրերի տարածքների հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՙԻջևանի՚ և ՙԱրջատխլենու՚ արգելավայրերի սահմանների նկարագրերը մինչ օրս սահմանված չեն, հետևաբար հնարավոր չէր պարզել ՓՀԷԿ-ի և արգելավայրերի տարածքների համընկնումը:
Պարզվել է նաև, որ ՙԲնապահպանական փորձաքննություն՚ ՊՈԱԿ-ի փորձագետը աշխատանքային նախագծի փորձաքննությունն իրականացնելիս ՓՀԷԿ-ի կառուցման տարածք չի այցելել և չի ծանոթացել փաստացի իրավիճակին:

Աշխատանքային խմբի առաջարկությունները՝
1. Առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարին՝
ա) դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ին հատկացված հողատարածքների (կադաստրային ծածկագրերը՝ 11-028-0653-0001, 11-028-0323-0002, 11-028-0323-0003 և 11-022-0707-0002) հողահատկացման և իրադրական հատակագծերը, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների վարչական սահմանները նկարագրող և հողատեսքերը արտահայտող քարտեզները՝ էլեկտրոանային և թղթային տարբերակով տրամադրելու համար,
բ) պարզել ՙԻջևանի՚ և ՙԱրջատխլենու՚ արգելավայրերի տեղադիրքը, հնարավորության դեպքում տրամադրել թվային քարտեզը կամ հանգուցային կետերի կոորդինատները,
գ) միջնորդել /հանձնարարել/ լիազոր մարմնին՝ ստուգման միջոցով պարզելու գործունեության ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը, եթե այդպիսի վնաս առկա է,
դ) մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել ՙԲնապահպանական փորձաքննություն՚ ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին,
ե) հիմք ընդունելով ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 08.05.2003թ.-ի թիվ 701-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջները՝ էկոլոգիական նոր գործոնների ի հայտ գալու հետ կապված հանգամանքները վերանայել կամ չեղյալ համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ը 23.08.2012թ. տրամադրած բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը /թիվ 70/:

 

<
>