Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

26-10-2012

 

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանկողմից 22.10-26.10.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 4.5 մլն. դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

          Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

          Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատումների վերաբերյալ  13 արձանագրությունների  մասնագիտական ուսումնասիրությունների հիման վրա հաշվարկվել է   շուրջ 4.2մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

       Սյունիքի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների վերաբերյալ 2 արձանագրությունների  մասնագիտական ուսումնասիրությունների հիման վրա հաշվարկվել է 45.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

      Հողերի  պահպանության ոլորտ

   Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողությա բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի  2 որոշում 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

      Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

      Արմավիրի  տարածքային բաժնի   կողմից  կայացվել է 100.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2  որոշում:

       Ապօրինի որս

       Գեղարքունիքի տարածքային բաժնի  և  Մարտունու ոստիկանության աշխատակիցների կողմից  համատեղ  շրջայցերի  ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  100.0 հազ.դր ընդհանուր  գումարի  վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է  190.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված  17 հատ ՙկարաս՚ տեսակի կենդանի ձկները բաց են թողնվել լիճ, իսկ 11.0կգ տարբեր տեսակի ձկները  սահմանված կարգով հանձնվել է  ՙԳավառի մանկատուն՚ ՊՈԱԿ:

       Հանքանյութի ապօրինի տեղափոխում

       Շիրակի տարածքային բաժնի   կողմից  արձանագրված  առանց անթափանց ծածկոցի ավազ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

      Իրականացվում  է օպերատիվ   վերահսկողություն   ապօրինի ծառահատումների,  բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության,ապօրինի ձկնորսության նկատմամբ:

      Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.17 մլն.դր. գումար:     

<
>