Կայացել է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» հետ համագործակցության ազգային հանձնաժողովի նիստ

07-11-2012

Բնապահպանության նախարարությունում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» հետ համագործակցության ազգային հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են հարցեր ԳԷՀ-5-ի շրջանակներում STAR-ով և ՌԻՈ կոնվենցիաներով ներկայացված ծրագրերի վերաբերյալ:
ՀՀ բնպահպանության նախարար, «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» հետ համագործակցության հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը ողջունել է հանձնաժողովի անդամներին և նշել. «ԳԷՀ-ը ամենախոշոր դրամաշնորհային կազմակերպությունն է: Ազգային հանձնաժողովը՝ կարևորում է մեր համագործակցությոնը ԳԷՀ-ի հետ, պարբերաբար նիստեր է հրավիրում քննարկելու հետագա անելիքներն ու ընթացիկ իրավիճակը»:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև բնապահպանության նախարարի՝ Վաշինգտոնում կայանալիք «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ»-ի կողմից կազմակերպված խորհրդի նիստին բարձրացվելիք հարցերը:
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը ներկայացրել է «Ազգային պորտֆոլիո ԳԷՀ 5-ի» ծրագրային կատարման ապահովման հետ կապված հարցեր:
Նախարարը հանձնարարել է ԾԻԳ տնօրենին պատրաստվել նաև ԳԷՀ 6 դրամաշնորհինին մասնակցելու համար: 

Քնարկման ժամանակ առանձնացվել է Հայաստանի քաղաքների հանրային տարածքների էկոլուսավորության հարցերը, որի նախնական-կազմակերպչական փուլն արդեն մեկնարկել է: Արամ Հարությանյանը առաջարկել է UNIDO-ի ծրագիրային առաջարկներկությունների՝ թափոնների վերամշակման գործընթացքում ներառել պիլոտային այնպիսի ծրագիր, որն հետագայում օրինակելի կդառնա մյուս կազմակերպությունների համար:
Ազգային հանձնաժողովի նիստի կազմում մասնավորապես ընդգրկված են Հայաստանում գործունեություն իրականացնող հետևյալ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սիրարփի Հայկազյանը, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանում ԳԷՀ ՓԴԾ համակարգող Հովհաննես Ղազարյանը, Հայաստանում UNIDO-ի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, Անդրսահմանային միացյալ քարտուղարության ազգային կոորդիանատոր Արմեն Գևորգյանը:

 
<
>