![]() |
![]() |
![]() |
![]() |
ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնին: Նախարար Արամ Հարությունյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ ԲՀՊՏ-ների պահպանության մասով Հիմնադրամը մեծապես հեշտացրել է գործը: ՙՁեր օգնությամբ մենք իրականացնում ենք լուրջ վերահսկողական միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, որի արդյունքում արձանագրել ենք դրական տեղաշարժեր՚,-նշել է նախարար Հարությունյանը:
Կողմերը քննարկել են 2012թ. Կովկասի Բնության հիմնադրամի կողմից ԲՀՊՏ-ներին տրվող ֆինանսավորման և կատարված գործի արդյունքների մասին: Դեյվիդ Մորիսոնը նույնպես նշել է, որ հիմնականում ԲՀՊՏ-ների մասով արձանագրվել է դրական տեղաշարժեր, սակայն դեռ կան անելիքներ կառավարման պլաններում և պահպանության հարցերում: Արամը Հարությունյանը հայտնել է, որ այն խնդիրները, որոնք արձանագրվել են 2012թ. գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Խնդիրների շարքում առանձնացվել են պահպանվող տարածքներում տեխնիկական վերազինման և աշխատակիցների խրախուսման համակարգերի ներդրման մասին հարցերը:
Արամ Հարությունյանը և Դեյվիդ Մորիսոնը քննարկել են նաև 2013թ իրականացվելիք գործողությունների պլանը և հույս հայտնել, որ ապագայում կարձանագրվեն ավելի լուրջ ձեռքբերումներ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց