Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը անցկացրել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի քննարկման հերթական խորհրդակցություն:
Քննարկման ընթացքում բացասական եզրակացություն է տրվել հետևյալ ընկերություններին`
«Օպուլենթ թրեյդինգ Սոլյուշնս» ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Բարձրադիրի ոսկու հանքավայրի (բացահանքի) շահագործման,
«Ալռուբ» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատին » ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային,
«Շեն տանիք պլյուս» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի «Պոլիվինիլացետատային էմուլսիայի, ջրաէմուլսիոն և լատեքսային ներկերի արտադրություն» նախագծային փաստաթղթերի վերաբերյալ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց