Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր մասնակցել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծում` անվտանգ քիմիկատների կառավարում» խորագիրը կրող միջոցառմանը: Այս ծրագիրը իրականացվում է Հայաստանի բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, որը նպատակ ունի ժամկետանց պեստիցիդների և, հատկապես, կայուն օրգանական աղտոտիչների պաշարների ոչնչացման արդյունքում մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցության կրճատումը, ինչպես նաև վարակված տեղանքների աղտազերծումը: Ծրագրի համակարգողը բնապահպանության նախարարությունն է: Պետք է նշել, որ ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական ղեկավար խորհուրդ՝ շահագրգիռ գերատեսչությունների, գիտահետազոտական հաստատությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ: Նախատեսվում է նաև լայնածավալ ծրագրային առաջարկն ու խորհրդակցությունների միջոցով համաձայնեցվի շահագրգիռ կողմերի հետ: Նախարար Արամ Հարությունյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է ծրագրի մեկնարկը: «Հայաստանը միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների անդամակցության շրջանակներում բավականին լուրջ պարտավորություններ է ստանձնել, և այս գործընթացը երկար տարիներ է ինչ շարունակվում է: Կայուն օրգանական աղտոտիչները բոլոր երկրներում ունեն լուրջ ազդեցություն մարդու առողջության վրա:
Անհրաժեշտության կա ուսումնասիրել և մշակել դրանց ոչնչացման եղանակները: Պետք է մշակել այն մեթոդաբանությունը, որը կհանգեցնի այդ թափոններին անվտանգ փաթեթավորմանը, տեղափոխմանը և ոչնչացմանը: Մենք կկարողանանք այնպիսի հիմքեր ստեղծել, որպեսզի պահպանենք մարդու առողջությունը»,- նշել է բնապահպանության նախարարը:
Արամ Հարությունյանը հույս է հայտնել, որ այն ժամանակցույցը, որ մշակված է նախօրոք չի շեղվի իր ընթացքից:
***
Խորհրդային տարիներին պետությունը խթանում էր պեստիցիդների լայնածավալ կիրառումը: 1970-ականների վերջում և 1980-ականների սկզբում նախաձեռնվել է համամիութենական մասշտաբի ծրագիր, որի համաձայն բաշխման համակարգի պահեստներից պետք է հավաքվեին արգելված և ժամկետանց բոլոր պեստիցիդները և կուտակվեին ու թաղվեին համապատասխան ինժեներական լուծումներով կառուցված գերեզմանոցներում կամ թափոնատեղիներում: 1990 թվականի դրությամբ հաշվարկվել էր, որ Հայաստանում գոյություն ունի շուրջ 600 նմանատիպ պահեստային բազա:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց