Կայքը վերաթողարկման փուլում է

Մշակվում է <<Փարմազդ>> ՍՊԸ-ի ՀՀ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով՝ Փամբակ գետից՝ 3.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

19-10-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է <<Փարմազդ>> ՍՊԸ-ի ՀՀ Լոռու մարզի  Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով՝ Փամբակ գետից՝ 3.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2017 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

                      ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>