Բնապահպանության նախարարը կմեկնի ԼՂՀ

18-12-2012

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը դեկտեմբերի 19-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի նպատակն է շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացվող աշխատանքների մասին քննարկումները: Արամ Հարությունյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ԼՂՀ կառավարության աշխատակազմի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում և այցելություն Դրմբոնի պղնձի-ոսկու հանքավայր:

Նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանը, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը և պաշտոնատար այլ անձինք:

<
>