![]() |
![]() |
![]() |
![]() |
ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 19-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Արցախի միջև նախկինում եղել է համագործակցություն, սակայն նախարարի այցից հետո երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի: Վարչապետը հայտնել է, որ Արցախի Հանրապետությունն ունի զարգացման չորս կարևոր ուղղություն, որից երեքն առնչվում են բնապահպանության ոլորտի հետ: ՙԱստիճանաբար զարգանում է հանքարդյունաբերությունը և այս առումով մենք մեծապես կարևորում ենք ձեր մասնակցության անհրաժեշտությունը: Արցախում հանքարդյունաբերությունը ավանդական ճյուղ չի եղել, ուստի մենք կարևորում ենք դրա զարգացումը և այդ ուղղությամբ աշխատանքներ ենք նախատեսում՚, - նշել է Արա Հարությունյանը: Վարչապետն ընդգծել է, որ բնապահպանության ոլորտում Արցախն ունի որակյալ մասնագետների պակաս: Արա Հարությունյանը կարևորել է Հայաստանի աջակցությունը որակյալ կադրեր պատրաստելու հարցում: Ըստ վարչապետի Արցախում բնապահպանական խնդիրների շարքում են ջրերի և անտառների կառավարումը: ՙՀամապատասխան գույքագրում և հաշվարկներ չունենալու պատճառով տեղի է ունենում ռեսուրսների վատնում, իսկ դա կարող է հանգեցնել ջրային և անտառային ռեսուրսների նվազմանը՚,- նշել է վարչապետ Հարությունյանը:
ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հավելել է, որ նախարարությունն ամեն ինչ կանի Արցախին աջակցելու գործում: Խոսելով հանքարդյունաբերության խնդիրների մասին՝ նախարարն անդրադարձել է ֆլոտացիայի, կոնցենտրատների և պոչամբարների հարցերին: Նա նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների հնարավորին կիրառմամբ կարելի է լուծել այդ խնդիրները, իսկ Հայաստանի բնապահպանության նախարարությունը լայնորեն կաջակցի Արցախի կառավարությանն այդ հարցում: ՙՋրերի կառվարման հարցում մենք բավականին խորը ուսումնասիրություններ ունենք: Հայաստանում ստեղծվել է ջրերի կադաստր, ջրավազանային համակարգ, որը բաժանված է մի քանի մասերի՚,-նշել է նախարար Հարությունյանը: Նախարարը խոսել է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին, ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում դրանց համակարգային ու կառուցվածքային կառավարման մեխանիզմները, խոսել այդ ուղղությամբ տարվող հետագա աշխատանքների մասին: Արամ Հարությունյանն այդ համատեքստում անդրադարձել է Իրանի հետ նախատեսվող ՙԽաղաղության այգու՚ ստեղծմանը, և հույս հայտնել որ այս նախագծում կքննարկվի նաև Արցախի ներգրավման հարցը: Կադրերի պատրաստման հարցում Արամ Հարությունյանը խոստացել է բոլոր ձևաչափերով ու հնարավոր տարբերակներով օգնել ԼՂՀ-ին: ՙՄենք տրամադրված ենք, արցախյան կողմին ներգրավել տարբեր մասնագիտական դասընթացներում, կազմակերպել փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ՚,-ասել է Արամ Հարությունյանը: Հայկական և արցախյան պատվիրակությունների ղեկավարները քննարկել են նաև ձկնաբուծության զարգացման և ԼՂՀ ամենամեծ ջրային ավազանում՝ Սարսանգի ջրամբարում, մանրաձուկ բաց թողնելու վերաբերյալ հարցեր: Հայկական կողմը ԼՂՀ կառավարությանը նվիրել է ավտոմեքենա, տեսչական համազգեստներ և համակարգիչներ: Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց