ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների ցանցավանդակային եղանակով վերականգնման պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ:
Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի օգոստոս ամսից և մինչ օրս վերահսկման տակ է գտնվում սննդային կերի ազդեցությունը Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վրա:
Ծրագրի շրջանականերում համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կատարվում են մշտադիտարկումներ, և այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ նորմատիվից շեղումներ մինչ օրս չեն արձանագրվել:
Խորհրդակցության ընթացքում Հայկական բերքի առաջմղման կենտրոնի(ՀԲԱԿ) գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը նշել է, որ մշտադիտարկումների արդյունքում ցանցավանդակներում աճեցված ձկները մոտ 30-40%-ով ավելի քիչ արհեստական կերով են սնվում քան նախատեսված էր պիլոտային ծրագրի նախագծով:
Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագրի նախնական արդյունքները նախատեսվում է ամփոփել 2013թ. մայիսին:
Խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտադիտարկումներ իրականացնել նաև պիլոտային ծրագրի ավարտից հետո: Առաջարկվել է նաև պիլոտային ծրագիրն իրականացնող կազմակերպությանը ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել ցանցավանդակներում աճեցրած էնդեմիկ ձկնատեսակների 2013թ. Սևանա լիճ բաց թողնման քանակությունների վերաբերյալ առաջարկություն:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահին առնթեր «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվիլինա Ղուկասյանը, և Հայկական բերքի առաջմղման կենտրոնի գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը, ՙՍևան ազգային պարկ՚-ի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց