Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 4-ին մասնակցել է «Աղտոտման հա¬մալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի մեկնարկին: Այս ծրագիրը իրականցվում է Եվրոպական Միության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներքո և որը սկսվել է 2013 թվականի հունվարի 15-ից:
Բնապահպանության նախարարը շնորհավորելով հյուրերին ծրագրի մեկնարկի առիթով՝ կարևորել է ծրագրի իրականացումը Հայաստանում: ՙԾրագրի նպատակն է` աջակցել ՀՀ Բնապահպանության նախարարությանը, որպես առաջատար շահառու պետական մարմնի, այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով, Եվրամիության սկզբունքներին և ընթացակարգերին համապատասխան Հայաստանում ներդնել շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգ՚,-նշել է Արամ Հարությունյանը:
Թվինինգ ծրագիրը, որի բյուժեն կազմում է 1մլն եվրո, երկու տարիների ընթացքում նպատակաուղղված է լինելու «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմանը և բնապահպանական միասնական թույլտվությունների տրման կառավարման նոր ձևին անցմանը, ինպես նաև համակարգված հսկողություն ու վերահսկողություն իրականացնելուն: Ըստ նախարարի ակնկալվող հիմքեր կստեղծվեն էկոհամակարգային մոտեցմամբ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու համար, նոր կառավարման գործիքների և ընթացակարգերի ներդրմամբ կբարեփոխվի բնապահպանության ոլորտի կառավարման համակարգը և հնարավորինս կկրճատվի վարչարարությունը, որի դեպքում կթեթևանա թե կառավարման մարմինների, և թե տնտեսավարող սուբյեկտների բեռը, նախադրյալներ կստեղծվեն` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նկատմամբ կանոնակարգված դիտարկումների իրականացման և վիճակի գնահատման համար, կբարելավվի բնապահպանական տեղեկատվական հոսքերի կառավարման համակարգը, ինչն էլ իր հերթին հնրավորություն կտա ներդրնելու բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգ:
Թվինինգ ծրագրի նախապատրաստման և իր վերջնական ավարտին հասցնելու գործում մեծ մասնակցություն են ունեցել Եվրամիության հայաստանյան պատվիրակությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնության, շրջակա միջավայրի պահպանության և միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
***
ԱՀԿՀ/IPPC Թվինինգ ծրագրի միջոցառումները ներառված են հետևյալ 4 բաղադրիչներում`
Բաղադրիչ 1` ԱՀԿՀ-ի ներդրման համար օրենսդրական հենքի մշակում
Բաղադրիչ 2` Համալիր թույլտվությունների տրամադրման և հսկման մեխանիզմների և ենթակառուցվածքների ամրապնդում
Բաղադրիչ 3` ՀՀ ԲՆ և հիմնական շահագրգիռ կողմերի` միասնական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի, հսկողության, վերահսկողության և իրավակիրարկման կարողությունների հզորացում` լայնածավալ վերապատրաստման դասընթացների միջոցով:
Բաղադրիչ 4` Երկու փորձնական ծրագրերի ընտրություն և իրականացում` փորձնական թույլտվության նախապատրաստում ու տրամադրում և վերահսկողության իրականացում:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց