Փետրվարի 21-ին Մալաթիա-Սեբաստիա համայքում գտնվող <<Սուրբ Երրորդություն>> եկեղեցու տարածքում կատարվել է ապօրինի ծառահատում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննություն, որի արդյունքում պարզվել է, որ հատվել է 8-ից մինչև 30 սմ տրամաչափի թվով 15 ծառ, որոնցից 2 հատ թեղի և 13 հատ հացենի տեսակի, կատարվել է հաշվարկ, պատճառած վնասը կազմում է 1մլն 490 հազար դրամ:
Կազմված նյութերը ուղարկվել են ոստիկանություն:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց