ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (25.02-01.03.2013թթ)

04-03-2013

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 25.02-01.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  500.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել շուրջ 5.39 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

        Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով  հաշվարկվել է 3.97 մլն,դր ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի ծառահատման 2 գործի համար  հաշվարկվել է 844.5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

     Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 181.5 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս:

     Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 39.0 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս իսկ բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի ծառահատման 3 դեպքի համար  հաշվարկվել է 351.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

    Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

    Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

     Արարատի տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

 

 Ապօրինի որս

          Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 29 հատ տիրազուրկ ՙսիգ՚ տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են ՙԳյումրու տուն ինտերնատ՚ պետական ոչ առևտրային կազմակերպություն:

     Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 24 հատ տիրազուրկ ՙսիգ՚ տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել  են  Աբովյան  քաղաքի ՙՆարեկ ՚ ծերանոց:

      Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանական բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի ապօրինի որսի 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձերի  նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված  11.2կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

 Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.61մլն.դր. գումար:

<
>