ՙԽոսրովի անտառ՚ արգելոցի ՙԽոր Վիրապ՚ արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել

13-03-2013

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի ՙԽոր Վիրապ՚ արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի և ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չուի հետ:

Միջոցառմանը մասնակցել են արգելավայրի և ՙԽոսրովի անտառ՚ արգելոցի ՙհատուկ ջոկատ՚-ի տեսուչները:

 Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել է 5 ձկնորսական ցանց, 17 կարթ, 7 ձկնորսական էկրան, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Առգրավված ձկնորսական միջոցները արձանագրությունների հետ ուղարկվել են  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին:

Որսը արգելավայրում կանխելու նպատակով արգելավայրի տարածքում տեղադրված են մուտքը արգելող ցուցատախտակներ:

<
>