Կայքը վերաթողարկման փուլում է

Գեղարվեստի քոլեջի մոտ 50 սան «Ջրվեժ» անտառապարկում ունկնդրել է էկոկրթական բաց դաս և կտավին հանձնել պարկի գունագեղ բնապատկերները

23-10-2017

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տարբեր կուրսերի մոտ 50 սան հոկտեմբերի 21-ին այցելել են ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային hամալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող «Ջրվեժ» անտառապարկ: Միջոցառումն անցկացվել է «Բնապահպանական խճանկար» խորագրի ներքո: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ Ա. Խալաթյանը վարել է էկոկրթական բաց դաս: Անտառապարկի սաներին ներկայացվել է հայրենի հարուստ բնաշխարհի առանձնահատկությունները, ինչպես նաև դենդրոպարկերի դերը ֆլորայի պահպանության գործընթացներում:
Դասախոսությունից հետո գեղարվեստի քոլեջի սաներն իրենց շրջապատող աշնանային գունագեղ բնապատկերները հանձնել են կտավներին:
Քոլեջի սաները «Մաքուր Հայաստան» համապետական միջոցառումների շրջանակում մաքրել են «Ջրվեժ» անտառապարկի որոշ տարածքներ:
Միջոցառման ավարտին Գեղարվեստի քոլեջի որոշ սաներ իրենց աշխատանքները նվիրել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին: Նկարները սաներից ընդունել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Գաբրիելյանը:

<
>