ՀՀ բնապահպանության նախարարությունում մարտի 13-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են ՄԱԿ-ի ՙԿլիմայի փոփոխության մասին՚ կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության ներքո Հայաստանի Հանրապետության՝ որպես կոնվենցիայի կողմ երկրի պարտավորությունները, դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև ապագա ծրագրերն ու միջազգային գործընթացներում հնարավոր մասնակցությունը:
Խորհրդի ստեղծման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ 2013թ. կլիմայի փոփոխության կոնվենցիայի նպատակի իրականացման ասպարեզում նոր և պատասխանատու փուլ է բացվել, կապված Կիոտոյի արձանագրության կատարման 2013-2020թթ. նոր՝ երկրորդ ժամանակահատվածի մեկնարկմամբ և ավելի ընդգրկուն, քան Կիոտոյի արձանագրությունը, նոր արձանագրության ընդունման շուրջ գործընթացների ու բանակցությունների մեկնարկմամբ, ըստ որի բոլոր, և՛ զարգացած, և՛ զարգացող պետությունները, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման քանակական պարտավորություններ:
Կիոտոյի արձանագրության կատարման առաջին` 2008-2012թթ. ժամանակաշրջանում Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) շրջանակներում ՄԶՄ միջազգային գործադիր մարմնի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության 6 նախագիծ, որոնցից նշանակալին են Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և Լուսակերտի կենսագազի գործարանի ՄԶՄ նախագծերը: ՄԶՄ ազգային լիազորված մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատվել է ևս 8 ՄԶՄ նախագիծ: Դրանց կարելի է ծանոթանալ www.nature-ic.am կայքում:
Հաշվիառնելովկլիմայիփոփոխությանկոնվեցիայի բազմաճյուղայինբնույթը, որը գործնականում ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, բնապահպանական, տնտեսական ու սոցիալական ոլորտները, անհրաժեշտ է սերտմիջգերատեսչական համագործակցությանկազմակերպում, որի համար և ստեղծվել է ՄԱԿ-ի«Կլիմայիփոփոխությանմասին»շրջանակայինկոնվենցիայիպահանջներիուդրույթներիկատարմանմիջգերատեսչականհամակարգմանխորհուրդը: Խորհրդիգործունեությանմասնագիտականևփորձագիտականաշխատանքներնապահովելունպատակով հանձնարարվել էստեղծելմիջգերատեսչական աշխատանքային խումբ: Կարևոր է ստեղծել արդյունավետհամագործակցության շրջանակներ որոշում ընդունողների, գիտական համայնքի, քաղաքացիականհասարակության,համայնքայինև միջհամայնքայինկառույցների,միջազգայինևտարածաշրջանայինկազմակերպություններիմիջև կլիմայի փոփոխության մարտահրավերների համակարգված և հավասարակշռված գործողությունների կազմակերպման համար:
Առաջին նիստում քննարկվեն են ու ընդհանուր գծերով նախանշվեն են ապագա անելիքները, աշխատանքային խմբի գործունեության կազմակերպման սկզբունքներն ու շրջանակները:
Ամփոփելով նիստը՝ նախարար Հարությունյանը հայտնել է, որ կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կունենան ենթախմբեր: Միջգերատեսչական խորհուրդը տասնօրյա ժամկետում կներկայացնի մասնագետներ, ովքեր պետք է աշխատեն այդ ենթախմբերում:
Խորհրդի աշխատակարգի համաձայն խորհրդի նիստ հրավիրվում է վեց ամիսը մեկ անգամ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց