Հայաստանի բնապահապանության նախարարը մարտի 18-ին ընդունել է Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից Սեսիլ Օրեստիսին և «Տապան» Էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արամ Հարությունյանը ընդգծել է, որ այս համագործակցությունը անհրաժեշտ է խորացնել և ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրականացմանը:
Կարևորելով համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարը «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության ՙSpare՚ ծրագրի ղեկավար Սեսիլ Օրեստիսին հայտնել է, որ բնապահապանության ոլորտում հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ են և «Տապան» Էկո-ակումբը այն կազմակերպություններից է, որի հետ նախարարության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի:
Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր ՀՀ Բնապահպանության նախարարության,«Տապան» Էկո-ակումբ» հասարակական կազմակերպության ու «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպությունների միջև: Հուշագիրը կնքել են ՀՀ բնապահանության նախարության կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից Սեսիլ Օրեստիսը, իսկ«Տապան» Էկո-ակումբի անունից նախագահ Հրանտ Սարգսյանը:
Հուշագրի նպատակն է սատարել ՀՀ հանրակրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների բնապահապանական տեղեկացվածության, էկոկրթության և գործնական ունակությունների զարգացման էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման և շրջակա միջավայրի հետ բնականոն հարաբերվելու կարողությունների բարձրացմանը:
****
Բնությանպահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպությունը (“Friends of the Earth Norway” - Norges Naturvernforbund), հիմնադրվել է 1914 թ.-ից և համարվում է շրջակա միջավայրի և բնությանպահպանության նորվեգական ամենավաղ հիմնադրված կազմակերպությունը (կայք. www.naturvernforbundet.no): Այն դեմոկրատորեն ձևավորված անդամակցություն է, կազմված մոտ 20,000 անդամներից և 100 տեղային խմբերից, որոնք սփռված են պետության ողջ տարածքով և համագործակցում են շրջակա միջավայրի գլոբալ և տեղային խնդիրների լուծման նպատակով: Կազմակերպությունը վերահսկվում է գործադիր իշխանության և կենտրոնական հանձնաժողովի կողմից՝ ընտրված ղեկավար մարմնի՝ Լարս Հալթբրեկկենի ղեկավարությամբ: Գլխավոր քարտուղար Թոմաս Օդեգարդը կանոնակարգում է ամենօրյա աշխատանքները:
****
«Տապան» Էկո-ակումբհասարակական, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող կազմակերպությունըհիմնադրվել է 1996 թվականին ևձգտում է նպաստել Հայաստանի կանաչ տարածքների պահպանմանը, դրանց վերականգնմանն ու ավելացմանը, կենսաբազմազանության պահպանմանն ու անապատացման երևույթների նվազեցմանը՝ հասարակության, հասարակական կազմակերպությունների և իշխանությունների հետ համագործակցության, քարոզչության, կրթական ծրագրերի ու տարբեր միջոցառումների իրականացման միջոցով:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց