Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց՚-ում: Նախարարն արգելոցի աշխատակազմին ներկայացրել է Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց՚-ի կառավարման խորհրդի նախագահ և Հրաչյա Հովակիմյանին ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց՚ ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին Բնապահանության նախարարի 2013թ. մարտի 18-ի հրամանները:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև մրցույթում 70 տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը և Գառնիկ Շաբոյանը: Նախարարի խոսքով հետագայում բոլոր կարող ուժերի ներուժը կօգտագործվի հօգուտ արգելոցի առաջխաղացման:
Արամ Հարությունյանն արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին: Հանձնարարվել է ՙԽոսրովի անտառ՚-ի ղեկավարությանը զարգացման նոր ծրագրեր ներկայացնել քննարկման համար: Նախարարը մասնավորապես կարևորել է գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի բերելու, պահպանության խնդիրները խստացված ռեժիմով իրականացնելու հարցերը: Ինչպես նաև Արամ Հարությունյանը առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց