ՀՀ բնապահպանության նախարարությունը և մի շարք շահագրգիռ բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ այս տարի իրենց մասնակցությունն են ցուցաբերում ՙՄոլորակի ժամ՚ համաշխարային բնապահպանական միջոցառմանը:
ՙՄոլորակի ժամ՚ համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որի նպատակն է՝ միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Բնապահպանական այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի մոտ չորս տասնյակ մայրաքաղաքներ:
Սույն թվականի մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը և Բնապահպանության նախարարությունը ՙՄոլորակի ժամ՚ համաշխարային բնապահպանական շարժման ընդառաջ նախաձեռնում են ՀՀ Կառավարության առաջին շենքի և Կառավարության 3-րդ տան արտաքին լուսավորությունը խորհրդանշական 5 րոպեով անջատել (20:30-20:35):
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց