ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (02.04-05.04.2013թթ)

08-04-2013

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 02.04-05.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.45մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է    1.65մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհիպահպանության ոլորտ

 Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է  112.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  414.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

     Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

    Տավուշի տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

    Արարատի տարածքային բաժնի  կողմից  6 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 390.0.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 6 որոշում:

 Հանքանյութի ապօրինի տեղափոխում

    Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

     Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                     

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

   Կենսաբազմազնության հողերի թափոնների և վտանգավոր նյութերի  վերահսկողության բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:                                                                 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում                                                       

     Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 931.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                    

      Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 197.3 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                    

      Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.77մլն.դր. գումար:                                    

 

<
>