Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունում տեղ է ունեցել Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ օրենքի նախագիծը:
Նախարար Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբին կատարված աշխատանքի համար՝ նշել է, - ՙայս ժամանակաընթացքում աշխատանքային խմբի անդամները աշխատել են, հավաքել են այն բոլոր առաջարկությունները, որոնք տրվել են այս օրենքի քննարկման շրջանակներում: Այսօրվա քննարկումը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մեկ անգամ ևս քննարկենք և ամբողջացնենք օրենքի նախագիծը՚: Նախարարի խոսքով, 1995թ. օրենքի ընդունումից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել, և անհրաժեշտություն է առաջացել նոր օրենքի մշակման համար:
Օրենքի նախագիծը ներկայացվել է երկու համազեկուղների կողմից ՙԲնապահպանական փորձաքննություն՚ ՊՈԱԿ-ի աշխատակից Ազգանուշ Դռնոյանի և հասարակական կազմակերպությունների անունից Արթուր Գրիգորյանը, ով հատկապես առանձնացրել է այս օրենքի նախագծի այն եզակի օրենքներից է, որ հասարակական սեկտորի ներկայացուցիչները լայնորեն ներգրավված են եղել օրենքի մշակման ընթացքում:
Նախարարը հայտնել է նաև, որ 2013թ մայիսի 31-ին տեղի կունենա հանրային քննարկումներ կապված ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ օրենքի նախագծի հետ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց