ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր այցել է Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Արամ Հարությունյանին զեկուցել են մինչ օրս իրականացված աշխատանքների ծավալների վերաբերյալ: Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրումն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Շրջայցին մասնակցել են նաև 2013թ. մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության ներկայացուցիչները: Նախարարը հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը: ՙԵթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար՚,- նշել է նախարար Հարությունյանը: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15 օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին:
Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Արամ Հարությունյանն այցելել է հանրային լողափեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիս ամսի երկրորդ կեսին: Նախարարը հանձնարարականներ է տվել ՙՍևան՚ ազգային պարկ՚-ի տնօրինությանը հետևել բարեկարգման աշխատանքներին:
ՙԱյս տարի պետք է ապահովենք ավելի հարմարավետ պայմաններ մեր հանգստացողների համար՚,- ասել է Արամ Հարությունյանը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց