Երևանում սկսել է աշխատանքները Հիդրոօդերևութաբանության Միջպետական Խորհրդի 13-րդ համաժողովը, որը կոչված է ավիահիդրոօդերևութաբանության բնագավառում ապահովել քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքները: Խորհրդի նիստին մասնակցում են 7 երկրների 15 ներկայացուցիչներ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Լիտվայից և Հայաստանից: Խորհրդի նիստը կազմակերպել է ՀՀ բանպահպանության նախարարության ենթակայության տակ գործող <<Զվարթնոց ավիոօդերևութաբանական կենտրոնը>>:
Նախարարի անունից ողջունելով խորհրդի մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ընթերցել է նախարար Արամ Հարությունյանի ուղերձը, որում ասված է. <<Այս հանդիպումը եզակի առիթ է ոլորտի մասնագետների համար` քննարկելու և համագործակցության նոր ուղիներ փնտրելու ավիաօդերևութաբանության բնագավառում: Հայաստանի տնտեսության համար, ելնելով երկրի աշխարհաքաղաքական իրավիճակից, հույժ կարևորվում է օդային տրանսպորտի վստահելի ու անխափան գործունեությունը:
Բնականաբար օդային կապ իրականացնելու համար անհրաժեշտ է օդերևութաբանական կանխատեսումներ կատարել և եղանակի մասին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել մեր քաղաքացիական ավիացիային: Այս դժվար ու պատասխանատու աշխատանքում անգնահատելի են նոր տեխնոլոգիաների ներդրումը և ոլորտում նորարարությունների կիրառումը: Այն կօգնի մեր երկիր այցելուների և Հայաստանի քաղաքացիների ուղևորափոխադրումները խաղաղ եղանակային պայմաններում կատարել>>:
Բնապահպանության նախարարը կարևորել է նախատեսված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում են աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկումն իրականացնող մարմինների կողմից մատուցվող ծառայությունների վիճակին և զարգացման հեռանկարներին, ցածր բարձրություններում թռիչքների օդերևութաբանական սպասարկմանը, ինչպես նաև սահմանակից պետությունների միջև միջսահմանային գոտիներում օդերևութաբանական տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերին:
Ավարտին Արամ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը գործող կառույցի շրջանակներում հիմք կդնի որակապես նոր ստանդարտների կիրառմանը մասնակից պետությունների` նման պատասխանատու աշխատանքում:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց