Հանրապետության տարբեր մարզերում անցկացվել է Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք

10-06-2013

     ՀՀ Բնապահպանության նախարարությունը Շրջակա միջավայրի պահպանության օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում  գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում: Համայնքների բնակիչների  հետ տարածքների մաքրման  միջոցառումներ են անցկացվել <<Սևան>> ազգային պարկում, Տավուշի մարզի Զիկատար գյուղի հարակից տարածքներում՝ <<Զիկատար բնապահպանական կենտրոն>> ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Սյունիքի մարզի Շիկահող գյուղի հարևանությամբ գտնվող <<Շիկահող>> պետական արգելոցում: Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի <<Արևիկ>> ազգային պարկում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ  իրականացվել են աղբյուրների շրջակայքի բարենորոգման աշխատանքներ: <<Դիլիջան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դիլիջանի Օրհուս կենտրոնի ակտիվիստների հետ կատարել են Վանաձորի և  Հաղարծինի տարածքներում տեղակայված տաղավարների, գետերի ափերի  մաքրման աշխատանքներ: <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Երևանում աշակերտների և  ուսանողների հետ համատեղ   կայացել են էկոկրթական հանդիպումներ:   Շիրակի մարզի <<Արփի լիճ>> ազգային պարկումանցկացվել է բնապահպանական թեմաներով աշակերտների լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:

<
>