2013 թվականին անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա թեման է երաշտը և ջրի սակավությունը: Այս օրը նշելու համար ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի Կոնվենցիան և գործընկերները դիմում են քաղաքացիական հասարակությանը և կազամակերպություններին` հասարակության իրազեկման բարձրացման նպատակով միջոցառումներ անցկացնել երաշտի և ջրի սակավության թեմայի վերաբերյալ:
Ջուրը համարվում է թանկարժեք ռեսուրս: Երկրի վրա միայն 2,5% է համարվում քաղցրահամ ջուր և միայն 1%-ից պակաս քանակությունն է օգտագործվում էկոհամակարգերի և մարդու կողմից: Պահանջարկը գերազանցում է ջրի մատչելի առաջարկին, դա է պատճառը, որ Միջազգային Տնտեսական ֆորումը 2013թ. Գլոբալ ռիսկերի զեկույցում ներկայացրել է, որ ջրամատակարարման նվազումը ընդգրկվում է հինգ ամենավտանգավոր ռիսկերի մեջ, ինչը մարդկության առաջ կկանգնի մոտակա 10 տարիների ընթացքում: Ջրի սակավությունը և երաշտի ուժեղացումը կլիմայի փոփոխության արդյունքի մաս է, ինչը անշուշտ կունենա բացասական սոցիալ - տնտեսական ազդեցություն: Քաղցրահամ ջուրը հանդիսանում է վերականգնվող, ինչը կապված է էկոհամակարգի բնական գործունեության հետ: Մակերևույթային ջրերը կազմում են քաղցրահամ ջրերի միայն 11%: Ամբողջ աշխարում գյուղատնտեսության մեջ օգտագործվում է հասանելի քաղցրահամ ջրերի մոտ 70%: Սակայն ոչ կայուն գյուղատնտեսական գործունեությունը աղտոտում է քաղցրահամ ջրերի աղբյուրները, ինչը պատճառ է հանդիսանում հողերի դեգրադացիայի: Երբ ջրի պահանջարկը ավելի մեծ է քան առաջարկը, ապա այն բերում է ջրի սակավության:
Հողերիր դեգրադացիան իր հերթին առաջ է բերում գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև էկոհամակարգերի վրա:
Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2025թ. մարդկության 2/3 կառնչվի ջրի սակավության խնդիրներին:
Ջրի սակավությունը առավել խոցելի է դարձնում չորային շրջաններում ապրող բնակչությանը, ինչը առաջացնում է լարվածություն: Յուրաքանչյուր մարդու բարեկեցիկ կյանքի ապահովման և կայուն զարգացման համար անհարժեշտ է տարեկան մոտ 2000մ3 քաղցրահամ ջուր: Սակայն չորային շրջաններում բնակվող 1 մարդու հաշվարկով հասնում է մոտ 1300մ3 քաղցրահամ ջուր: Դա է պատճառներից մեկը, որ չորային շրջաններում ապրող բնակչության որոշ մասը հայտնվում է աղքատության մեջ:
Երաշտը լուրջ ազդեցություն է թողնում գյուղմթերքների արտադրության վրա: Երաշտը ի տարբերություն այլ բնական բացասական երևույթների հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել հետևանքների մեղմացման ուղղությամբ:
Այս տարվա կարգախոսն է <<Թույլ մի տուր չորանա մեր ապագան>>:
Հայաստանը գտնվելով չորային շրջանում նունպես ենթարկվում է անապատացման և մեծ վնասներ է կրում ջրային ռեսուրսների սակավությունից, ինչը բերում է բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը:
Ջրային ռեսուրսների պահպանությունը և արդյունավետ օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը հանրապետության տարածքում անապատացման դեմ պայքարի գործընթացում ունի վճռորոշ նշանակություն, որի առաջնահերթ խնդիրներից են ջրային ռեսուրսների ճիշտ հաշվառումը, բաշխումը և աղտոտումից պահպանումը:
Հանրապետության մակերևույթային ջրային պաշարները տարեկան կազմում են 6250 մլն.մ3, իսկ հաստատված շահագործական ստորերկրյա ջրային պաշարները` 1200 մլն.մ3:
Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներից մեկը Սևանա լճի պահպանությունն է, որի քաղցրահամ ջրերը տարածաշրջանի համար հանդիսանում են ապագա խմելու ջրերի հիմնական աղբյուրը:
Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության գործում առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում նաև աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, դադարեցումը և հետագա կանխարգելումը: Հայտնի է, որ Հայաստանի հիդրոէկոհամակարգերի էվտրոֆացման և աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, որոնց բացասական ազդեցության հետևանքների վերացմանը կամ մեղմացմանը պետք է նպատակաուղղված լինեն հետևյալ միջոցառումները.
ՀՀ բնապահպանության նախարարության
կենսառեսուրսների կառավարման գործակալության
պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի <<Անապատացման
դեմ պայքարի>> Կոնվենցիայի ազգային համակարգող
Աշոտ Վարդևանյան
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց