Բնապահապանական պետական տեսչության բացահատումները

17-06-2013

ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նախորդ օրերին կազմակերպվել էր ստուգայցեր Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհների վրա:

Ստուգայցերի արդյունքում հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել թվով ինը տարբեր բեռնատարողության բեռնատարներ: Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բռնագրավված մեքենաների թափքերում հայտնաբերվել է հատված հաճարենի, կաղնի, բոխի ծառատեսակներ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է հաշվարկ բնությանը պատճառված վնասի չափը որոշելու ուղղությամբ:

Բնապահպանական պետական տեսչության պարբերական ստուգայցերը շարունակական բնույթ են կրելու:

<
>