Բնապահպանական պետական տեսչությանկողմից 10.06-14.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 270.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 575.9հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհիպահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.4 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 545.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ- ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի դեպքերի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 27կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 116 հատ(10կգ) <կարաս> տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է <Սևանի հոգեբուժական հիվանդանոց> ՓԲԸ: Առգրավվել է նաև 10հատ ձկնորսական ցանց:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50.0.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է <սիգ> տեսակի 27հատ տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 70.0.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 25.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև 1հատ ձկնորսական ցանց:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչությանկողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 604.25հազ.դր. գումար:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց