ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Նախարարը շնորհավորելով Ի. Վոլինկինին ՀՀ-ում ՌԴ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս է հայտնել որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելիս դեսպանը հնարավորինս կնպաստի բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ավանդույթների ձևավորմանը և զարգացմանը:
Դեսպան Իվան Վոլինկինի խնդրանքով Արամ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքը, աշխատանքների կազմակերպման սկզբունքները, ոլորտում իրականացվող և հեռանկարային ծրագրերը:
Կողմերը կարևորել են միջազգային կառույցներում, մասնավորապես <<Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի>> շրջանակներում բնապահպանական հարցերի շուրջ երկու երկրների համագործակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նպաստելու է բնապահպանական խնդիրների լուծման գործում արդյունավետ փոխգործակցությանը:
Դեսպան Իվան Վոլինկինը գոհունակությամբ է ընդունել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկը համատեղ այց կազմակերպելու բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի առաջարկը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց