ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (01.07-13.07.2013թթ.)

15-07-2013

Բնապահպանական պետական տեսչության կողմից 01.07.2013-13.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 2.06 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 4.34 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհիպահպանության ոլորտ

 Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 13.4 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս իսկ ապօրինի ծառահատման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 37.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման հինգ դեպքերի քննության արդյունքում կայացվել է 230.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 518.55 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Ջրերի պահպանության ոլորտ

    Շիրակի   տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 150.0 հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 744.4 հազ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

      Երևանի տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 1.44 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                 

    Հողերի պահպանության ոլորտ

   Շիրակի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

      Ընդերքի բնապահպանական վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.067 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

    Երևանի տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 372.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

         Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականցված  համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

     Ընդերքի բնապահպանական վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 76.31 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

      Ջրերի վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 1 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.31 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն

     Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար <ԱՏ-ՄԵՏԱԼՍ> ՍՊԸ  նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում:

   Հանքանյութի ապօրինի տեղափոխում

   Արագածոտնի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

    Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

   Մթնոլորտի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողի մոտ  իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

        Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.55 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

      Փայտանյութի ապօրինի տեղափոխում

      Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

       Ապօրինի որս

      Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության գավառի բաժինների  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 11.75 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

         Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչությանկողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.33 մլն.դր. գումար:  

<
>