ՀՀ բնապահպանության նախարարության, մասնավորապես նախարար Արամ Հարությունյանի անմիջական աջակցությամբ հուլիսի 9-ից 14-ը «Զիկատար» բնապահպանական կենտրոնում անցկացվել է Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբար: Ճամբարին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Թբիլիսիի, Լոռու մարզի և կրթահամալիրի մի քանի դպրոցներից:
Բնապահպանական ուսումնական կենտրոնի աջակցությամբ կազմակերպվել են արշավներ հատուկ պահպանվող տարածքի անտառային հատվածներ և պատմամշակութային հուշարձաններ, որոնց ընթացքում բնապահպան մասնագետները դպրոցականների հետ անցկացրել են բնապահպանական թեմաներով ուսումնական դասընթացներ՝ օգտակար գիտելիքներ հաղորդելով հայրենի բնաշխարհի ներկա վիճակի, նրա պահպանության և վերարտադրության մասին: Կազմակերպիչները Ճամբարում անցկացրել են նաև էկոլոգիական բաց դասեր, քայլարշավներ, ճանաչողական զբոսանքներ: Ջոկատներում մշակվել են արգելոցային ուսումնական նախագծեր, որոնց շնորհանդեսը և ամփոփումն իրականացվել է կլոր սեղանի ընթացքում:
Ճամբարի փակման օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շնորհակալագիր է հղել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ նախաձեռնությանը գործուն աջակցություն ցուցաբերելու և աշակերտներին նոր օգտակար գիտելիքներով զինելու համար:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց