ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահ Եվա Վիտտին:
Նախարարը նկատել է, որ Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետության իրականացրած ծրագրերը տեսանելի և շոշափելի արդյունքներ են տալիս: Երկուստեք բարձր գնահատելով համագործակցության ներկա մակարդակը՝ կողմերը անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի մանրամասներին: Նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ ցանկալի կլիներ, որ ծրագրով նախատեսված գումարները ուղղվեին գործնական խնդիրների լուծմանը՝ նվազագույնի հասցնելով խորհրդատվական և կազմակերպչական ծախսերը, ինչի հետ համաձայնել է նաև տիկին Եվա Վիտտը:
Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահ Եվա Վիտտը, ով համատեղության կարգով նաև Կովկասի բնության հիմնադրամի խորհրդի նախագահն է, նախարարին հայտնել է, որ քաջատեղյակ է Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագերից և իր գոհունակությունն է հայտնել դրանց արդյունավետ ընթացքի վերաբերյալ: Հյուրի խնդրանքով Նախարարը ներկայացրել է Կովկասի բնության հիմնադրամի՝ Հայաստանում վերջին երեք տարիներին իրականացրած ծրագրերի դինամիկան, ինչից երևում է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ ավելացել են և ծրագրերը, և դրանց իրականացման համար նախատեսված ներդրումները:
Հանդիպման ավարտին նախարար Արամ Հարությունյանը և Եվա Վիտտը համաձայնության եկան փոխգործակցության ներկա մակարդակը պահպանելու և ներդրվող միջոցները ավելացնելու հնարավորությունները քննարկելու հարցերում:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց