ՀՀ բնապահպանության նախարարության բացահայտումները

22-10-2013

Պատահական ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտի տեղափոխման տասներկու և հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման երկու դեպք:  Քառասունվեց որոշումների արդյունքում պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1 մլն  ՀՀ դրամ, իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 410.00 հազ. դր.:

Աշխատանքային խումբն  արձագանքել է «Հետք» լրատվական գործակալության հրապարակմանը՝ ուսումնասիրություններ իրականացնելով  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն»  մասնաճյուղում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ հիշատակված 12 խ/մ փայտանյութի մթերումն իրականացվել է գործող օրենքին, անտառային օրենսգրքին և սահմանված կարգին համապատասխան: Գործին կցվել է անտառահատման օրինական տոմսը /թիվ 00114/ և պայմանագիրը/ թիվ 142; 02.08.2013թ./  

        Խումբը շարունակում է պատահական ստուգումներ իրականացնել  Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: 

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 14-18.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի,տեսչությանվարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 500.50 հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի  որոշումներ և հաշվարկվել է 357.00 հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կատարվել է տեղազննում  և հաշվարկվել է 345.0 հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի  բաժնի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ֆիզիկական անձի նկատմամբ  նշանակվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում:  Բռնագրավված 2.5կգ. խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կազմած համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:               

     Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած երկու դեպքի  համար կայացվել է  200.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում:

        

Ընդհանուր առմամբ ՀՀ բանպահպանության նախարարության ստորաբաժանումներիկիրառած պատժամիջոցներից  պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.15 մլն.դր. գումար:                                     

<
>