ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21-25.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.15մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 2.27մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկուգործի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 107.1 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկգործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 832.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 176.2 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 95.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նմանատիպ մեկ այ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Նույն չափով տուգանք է նշանակել նաև Երևանի տարածքային բաժինը:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած հանքանյութի ապօրինիտեղափոխման մեկդեպքի համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 168.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնածՓայտանյութի ապօրինի տեղափոխման
մեկ դեպքի համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված նմանատիպ մեկ այլ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.96 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում արձանագրվածփայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից ՀՀ պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.95մլն. դր.գումար:
Աարագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կայացրած քսանվեց որոշումներով պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1,26 մլն դր. իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 791.99 հազ. դր.:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց