ՀՀ նախագահի մոտ 2013թ. սեպտեմբորի 6-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Արարատյան հարթավայրում ապօրինի շահագործվող խորքային հորերի հարցը:
Խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ անց են կացվել Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբերի խորհրդակցություններ: Վերջին արտահերթ քննարկման ժամանակ բնապահպանության նախարարը հանձնարարել էր սեղմ ժամկետում Արմավիրի և Արարատի մարզերում իրականացնել խորքային հորերի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումներ:
Ի կատարումն վերոհիշյալ հանձնարարականի, սույն թվականի նոյեմբերի 1-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում կիրականացվի խորքային հորի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումներ: Ինչից հետո Արարատի մարզպետարանում՝ շահագրգիռ համայնքների ղեկավարների և ձկնաբուծարանների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացվի՝ ապօրինի խորքային հորերի թեմայով: Ակնկալվում է խնդրով շահագրգիռ և ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպությունների և անհատների ներկայությունը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց