ՀՀ բնապահպանության նախարարության՝ 28.10.2013-02.11.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,Նախարարությանվարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի ինը որոշում և հաշվարկվել է 309.0հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեքգործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:
Սյունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 309.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ և 2.5 կգ. խեցգետին: Բռնագրավված խեցգետինը բաժնի աշխատակիցները, համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո, կենդանի վիճակում բաց են թողել ջրամբար:
Ջրերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Արարարատյան դաշտավայրում հայտնաբերված երեք խախտման համար տրվել է` խորքային հորերի վրա փականային ռեժիմով ջրառի դադարեցման երեք որոշում, ինչպես նաև կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համարՇիրակի տարածքային ստորաբաժանումը երկուտնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած փայտանյութի ապօրինի տեղափոխման
երկուդեպքի համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե 28.10.2013-02.11.2013թթ. ժամանակահատվածում մուտք է եղել 2.61մլն. դր.գումար:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց