ՀՀ բնապահպանության նախարարության 11-15.11.2013թ բացահայտումները

18-11-2013

     ՀՀ բնապահպանության նախարարության՝ 11-15.11.2013թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,Նախարարությանվարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 650.0 հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի ինը որոշում և հաշվարկվել է 120.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

   Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած բուսական աշխարհի պահպանությանն առնչվող  երկու գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 75.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Բնապահպանության նախարարության Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված հողերի պահպանության գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

   Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած մթնոլորտային օդի մաքրության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի  որոշում:

     Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար     Լոռու տարածքային բաժինը երկու տնտեսվարողների նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:   Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

      Տավուշի տարածքայի ստորաբաժանման աշխատակիցները ընդերքի պահպանության ոլորտում հայտնաբերած խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի  որոշում:

   Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 45.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի ստորաբաժանման վարույթին հանձնված գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի  որոշում:

            

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից  պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.28 մլն. դր. գումար:                                     

<
>