ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված Արագ արձագանքման խումբը շարունակում է անակնկալ շրջայցեր կազմակերպել հանրապետության մարզերում: Սույն թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում խումբը հայտնաբերել է փայտանյութի, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման և ապօրինի ձկնորսության տասը դեպք, որոնց վերաբերյալ կազմված արձանագրություններով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է մուտք արվի 857.800 ՀՀ դրամ:
Վերոհիշյալ ժամանակահատվածում Խումբը ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով ստուգումներ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի չորս մասնաճյուղերում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 5.337.250 ՀՀ դրամի խախտումներ, ինչն ըստ կազմված արձանագրությունների մուտք է արվելու պետական բյուջե:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց