ՀՀ բնապահպանության նախարարության 09-15.12.2013թ. բացահայտումները

17-12-2013

  ՀՀ բնապահպանության նախարարության 09-15.12.2013թ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 900.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 662.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

       Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի     ընթացքում  հայտնաբերված  բուսական աշխարհի պահպանությանխախտման  համար  մեկ  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 78.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

       Ջրերի վերահսկողության Արարատի և Արմավիրի բաժինների կողմից Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում իրականացված  համատեղ ստուգումների արդյունքում  հայտնաբերված խախտումների համար  կայացվել է  400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:

       Լոռու տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում  թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 260.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

         Բնապահպանության նախարարության Գեղարքունիքի տարածքային և ՀՀ ոստիկանության Գավառի բաժինների աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    ՀՀԲՆԳեղարքունիքի տարածքային և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված  ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6.5կգ. խեցգետինը և 11 հատ <կարաս> տեսակի ձկները  սահմանված կարգով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 662.0հազ.դր. գումար:                                     

<
>