ՀՀ բնապահպանության նախարարի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

29-01-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար հերթագրված մեկ տասնյակից ավել քաղաքացիները նախարարին են ներկայացրել ոչ միայն նախարարության գործունեության ոլորտին առնչվող մասնագիտական նախաձեռնություններ և առաջարկներ, այլ նաև դիմել են նեղ անձնական հարցերով: Մասնավորապես՝ ոլորտի մի քանի մասնագետներ իրենց առաջարկություններն ու մոտեցումներն են ներկայացրել հասարակությանն առավել հուզող բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարարը ընդունելությանը ներկա նախարարության պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է առավել իրատեսական առաջարկները մասնագիտորեն ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում դրանք կիրառել գործնական աշխատանքներում: Նախարարին ներկայացվել է նաև բնապահպանության ոլորտի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների նախագծեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանց իրագործման նպատակով գործնական համագործակցություն ծավալել: Լսելով քաղաքացիների անձնական դիմումները՝ նախարար Արամ Հարությունյանը դրանց մի մասին լուծում է տվել տեղում, իսկ մյուս մասին՝խոստացել աջակցել իր լիազորությունների շրջանակում:

   

 

<
>