Սկսվել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի շրջանակներում բնապահպանության նախարարը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև հանդիպումներ կունենա բնապահպանության ոլորտի պատասխանատուների՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ տիկին Մասումե Էբթեքարի, Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի և Իրանի Մեջլիսի բնապահպանության խմբակցության պատգամավորների հետ: Արամ Հարությունյանը կմասնակցի «Բնապահպանական միջազգային 13-րդ ցուցահանդեսի» բացմանը, որտեղ հանդես կգա ողջույնի խոսքով:
Նախատեսվում են հանդիպումներ նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց