ՀՀ բնապահպանության նախարարության արագ արձագանքման խմբի բացահայտումները

19-02-2014

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված Արագ արձագանքման խումբը 2014 թ. հունվարի 29-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում կատարած  օպերատիվ գործողությունների ընթացքում հայտնաբերել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման յոթ դեպք /փայտանյութի ապօրինի տեղափոխում/ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է յոթ արձանագրություն, ինչի հիման վրա նշանակվել է 1.116.000 ՀՀ դրամի  տույժ, որից 700000 ՀՀ դրամը՝ վարչական տուգանք և 416000 դրամը՝ շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 1.110.000 ՀՀ դրամ:

<
>