ՀՀ բնապահպանության նախարարի մոտ անց է կացվել խորհրդակցություննախարարության տեսչական գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու խնդիրներով: Լսելով Բնապահպանական պետական տեսչության ստորաբաժանումների և տարածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները՝ նախարար Արամ Հարությունյանը ներկաների ուշադրությունը բևեռել է վերահսկողական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը խթանող գործոնների վրա:
Բնապահպանության նախարարը արձանագրել է, որ տեսչական որոշ գործառույթներ ոչ բավարար են իրականացվում, ինչը փաստում են Նախարարության ստացած հասարակության ներկայացուցիչների ահազանգերը: Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել ծրագրային և տեխնիկական համալրման առաջարկներ գործունեությունը լիրաժեք կազմակերպելու համար:
Արամ Հարությունյանը հանձնարարարել է բոլոր ռեսուրսները ներդնել ապօրինի ծառահատումների, փայտի ու հողի բերրի շերտի տեղափոխման, ձկան և ընդհանրապես որսագողության դեմ պայքարը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար: Այն մարզային բաժինների ղեկավարներին, ում կողմից վերահսկվող շրջաններում առկա են փոքր ՀԷԿ-եր, հրահանգվել է խստորեն հետևել դրանց կառուցման նախագծային պահանջների և գործողների շահագործման՝ մասնավորապես ջրի սահմանված էկոլոգիական թողքերի պահպանմանը:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ղեկավարը զեկուցել է, որ հասարակության շրջանում արձագանք գտած Սյունիքի Գեղի գետում թափոնների խառնվելու տեսագրությունն արվել է «Լեռ Էքս» ՓԲԸ-ում արձանագրված վթարի ժամանակ, ինչի վերաբերյալ նախարարությունը համապատասխան պատժամիջոցներ էր սահմանել: Բնապահպանության նախարարը լսելով հաշվետվությունը հրահանգել է ուժեղացնել հանքարդյւոնաբերական գործունեությամբ զբաղվող ընկերություններում բնապահպանական պահանջների կատարման գործընթացը և հետագայում նման վթարները բացառելու նպատակով՝ բերել հիմնավորումներ տնտեսվարողների մոտ ստուգումներ իրականացնելու համար:
Նշվեց, որ տեսչական գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խումբը հետագայում ևս կշարունակի աշխատանքները մինչև համապատասխան ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացումը:
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց