ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն աշխատանքային այց են կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Այց կազմակերպվելը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին 2013թ. սեպտեմբերի 4-ին շնորհվեց հատուկ պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ, ինչը տարածաշրջանում միակն է:
Նախարարը և Բրեդլի Բուսետոն շրջայց են կատարել արգելոցի վարչական շենքում գործող թանգարանում, դիտել Խոսրովի անտառի կենսաբազմազանությունը ներկայացնող կենդանիների և բույսերի ցուցանմուշները: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը գրառում է կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում:
Հյուրերին ներկայացվել է արգելոցում իրականացվող բնապահպանական ծրագրերը և պահպանման ռեժիմի առանձնահատկությունները: Աշխատանքային քննարկման ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության ընթացքում հաջողությամբ իրականացվել են մոտ 31 ազգային և 10 տարածաշրջանային ծրագիր, այդ թվում նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն կարևորել է Բնապահպանության նախարարության հետ համագործակցության որակական մեծ ձեռքբերումները և նկատել որ համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձր են գնահատել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համապատասխան կառույցները: Վերջին տարիներին իրականացվում են բնապահպանական ծրագրեր` կլիմայի փոփոխության, տեղեկատվության և մոնիթորինգի համակարգի օպտիմալացման, պահպանվող տարածքների համակարգի հզորացման և ֆինանսական կայունության խթանման, քաղաքային ջեռուցման և էներգաարդյունավետության ինչպես նաև Քուռ-Արաքս գետավազանի անդրսահմանային դեգրադացիայի նվազեցման ուղղություններով: Նախարար Արամ Հարությունյանը և Բրեդլի Բուսետոն քննարկել են ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված հեռանկարային մի շարք այլ ծրագրեր:
Այնուհետև ՀՀ բնապահպանության նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչական սահմանին հարակից տարածքում, ծանոթացել արգելոցի Այցելուների կենտրոնի մոտակայքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցներով կառուցված և էկոտուրիզմը խթանող շինությանը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց