ՀՀ բնապահպանության փոխնախարար Խ. Հակոբյանն այսօր ընդունել է "Հայաստան- Կովկասում պահպանվող տարածքների համար խարհրդատվական ծառայությունների մատուցման" մրցույթի նախաորակավորման փուլն հաղթահարած կազմակերպություններից մեկի` GITEC-ի ներկայացուցիչ Շտեֆեն Վեիդներին: Հանդիպմանը ներկա էին նաև GITEC-ի տեղական գործընկերների ներկայացուցիչները և Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ:
«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի մրցութային փաթեթը փոխանցվել էր գերմանական KfW բանկին, որն էլ 2013թ. սեպտեմբերի 25-ին հայտարարել էր ծրագրի իրականացման խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթ: Ծրագրի նպատակն է ՀՀ Սյունիքի մարզում բնական պաշարների և պահպանվող տարածքների կայուն կառավարումը, տեղի գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը և տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանումը:
Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ Սյունիքը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ ու բնական պաշարներով և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ձևավորման հիմնական նպատակը հանքարդյունաբերությանը հակակշիռ ապահովելն է: Ներկայացնելով մրցույթի ընթացակարգը՝ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ մրցութային փուլն ուշ է սկսվել, քանի որ լուրջ աշխատանք է տարվել տեղնիկական առաջադրանքի մշակման ուղղությամբ:
GITEC կազմակերպությունը ցանկություն էր հայտնել այցելել Սյունիքի մարզ` մրցույթի տեխնիկական և ֆինանսական առաջարկները ներկայացնելուց առաջ կենսոլորտային համալիրի առանձնահատկություններին տեղում ծանոթանալու համար:
Կողմերը գոհունակություն հայտնելով հանդիպման արդյունքերից՝ նախանշեցին աշխատանքների հետագա ընթացակարգը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց